Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող 
միջազգային ուղին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի հատուկ ծառայությունները վերացրել են մեծ խմբաքանակներով թմրամիջոցների մատակարարման անդրազգային ուղին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի կենտրոնը։

«Կասեցվել է անդրազգային հանցավոր խմբավորման գործունեությունը, որը կազմակերպել էր թմրանյութերի մաքսանենգության կայուն ուղի», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մամուլի կենտրոնի տեղեկատվությամբ՝ միջազգային սխեմայում ներգրավված են եղել Ղրղզստանին սահմանակից Ղազախստանի, Չինաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։

«Կատարված լայնածավալ օպերատիվ աշխատանքների շնորհիվ Բիշքեկ քաղաքի պահեստային շենքերից մեկում հայտնաբերվել է մեծ ծավալի կակաչի ծղոտ՝ ավելի քան 4 տոննա ընդհանուր քաշով», - նշել է մամուլի կենտրոնը։

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այն պարունակում է մոտ 350 կգ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր՝ կոդեին և մորֆին։

Հարուցվել է քրեական գործ:

Թմրանյութերի մաքսանենգության մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվել են Ղրղզստանի երկու քաղաքացիներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]